ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Անդրադարձ կատարվեց Հայաստանի և ԼՂՀ առջև ծառացած ռազմական սպառնալիքներին

Անդրադարձ կատարվեց Հայաստանի և ԼՂՀ առջև ծառացած ռազմական սպառնալիքներին
09.06.2016 | 17:01

Հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Բելգիայի Թագավորությունից ժամանած պատվիրակությանը, որի կազմում ընգրկված էին այդ երկրի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնաթող զինվորականներ: Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվեց բանախոսություն «Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը խորագրով»:

Մասնավորապես, անդրադարձ կատարվեց տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած ռազմական սպառնալիքներին և դրանց դիմագրավման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարած պաշտպանական քաղաքականությանն ու իրականացվող ռազմավարությանը:

Դիտվել է՝ 2409

Մեկնաբանություններ